10 մլրդ ԱՄՆ դոլար՝ Հյուսիսային Կովկասում զբոսաշրջության զարգացման համար
Տարածաշրջան
«Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր» ընկերությունը մտադիր է 10 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում ներգրավել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նպատակով, հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ահմեդ Բիլալովը՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ։
Ներկայումս «Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր» ընկերությունը պայմանագրեր ունի Ֆրանսիայի, Կորեայի և Սինգապուրի գործարարների հետ՝ 3.3 մլրդ դոլարի չափով և ռուս ներդրողների հետ՝ 77 մլրդ ռուբլու չափով։
Նախագծի համար հիմնականը ֆրանսիական կապիտալի գործոնն է։ Անցած տարվա դեկտեմբերին «Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր» ընկերությունը ֆրանսիական CAISSE DES Depots et Consignations հոլդինգի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ պետք է օգտագործվի Ֆրանսիայի ունեցած փորձը՝ հատկապես լեռնադահուկային հանգստավայրերի զարգացման գործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան