ԼՂ հակամարտության ստատուս քվոն չի կարող երկարաձգվել. Գերմանիայի արտգործնախարար
Ադրբեջան
«ԼՂ հակամարտության ստատուս քվոն չի կարող երկարաձգվել», - ասել է տարածաշրջանային այցի շրջանականերում Հայաստան ժամանած Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելլեն՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում Հայաստանի։ Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի փոխզիջումային լուծումը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեն տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ Հայաստան ժամանելը այցելել էր Բաքու, որտեղ նույնպես կարևորել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան