ԱՄՆ Պետդեպարտամենտը չի բացառել Իրանի մասնակցությունը Բաքվում ԱՄՆ–ի դեսպանատան վրա հարձակում գործելու փորձում
Իրան
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի բացառել Իրանի մասնակցությունը Բաքվում ԱՄՆ–ի դեսպանության վրա փետրվարի վերջն հարձակում նախապատրաստելու մեջ։
«Երկար տարիներ մենք ականտեսն ենք Իրանի իշխանությունների կողմից բռնությունների միջոցով իր քաղաքական օրակարգն առաջ տանելու մոլուցքին։ Հաշվի առնելով, որ այդ երկիրը ահաբեկչությանը պետական մակարդակով հովանավորող է համրավում, զարմանալի չէ նման գործողություններին այդ երկրի մասնակցությունը», – ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ադրբեջանի 22 քաղաքացիների էին ձերբակալել Բաքվում ԱՄՆ–ի և Իսրայելի դեսպանատների վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով։ Ահաբեկչական խմբավորումը մեղադրվում է նաև Իրանի հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունենալու մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան