Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ
Դիվանագիտական առաքելություններ
Մարտի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար, կառավարող կոալիցիայի անդամ «UDMR» կուսակցության նախագահ Կելեմեն Հունորի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողության կապակցությամբ Կելեմեն Հունորի՝ Հայաստան այցի նախապատրաստմանն առնչվող հարցերը: Զրույցի ժամանակ երկուստեք կարեւորվեց դարերի ընթացքում կուտակված համատեղ մշակութային ժառանգության ուսումնասիրումը, պահպանումը եւ ներկայացումը' որպես Եվրոպայում մշակութային բազմազանության եւ հանդուրժողականության լավագույն օրինակներից մեկը:
Կողմերն անդրադարձան նաև երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն առնչվող հարցերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)