Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան դուրս է գրվել հիվանդանոցից
Տարածաշրջան
Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան դուրս է գրվել Ցխինվալի հիվանդանոցից, որտեղ գտնվում էր փետրվարից՝ իր նախընտրական շտաբի վրա հատուկջոկատայինների հարձակումից հետո, հաղորդում է NEWSru.com-ը։
Ավելի վաղ Ջիոևան հայտարարել էր, որ վաղը հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իրեն հիվանդանոցում ստիպողաբար են պահում։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ջիոևան կարող է վերադառնալ տուն, քանի որ նա ձերբակալված չէ։
Հիշեցնենք, որ Ջիոևան հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան