Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը 17.00-ի ժամանակով 54.39 տոկոս է
Տարածաշրջան
Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը մեր ժամանակով 17.00-ի դրությամբ կազմել է 54.39 տոկոս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետության ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիևան:
Ընտրությունները կարելի է համարել կայացած, եթե դրանց մասնակցել է գրանցված ընտրողների 50 տոկոսից ավելին։
Հիշեցնենք, որ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու՝ ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը, երկրի նախագահի մարդու իրավունքների հարցով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոևը, ՌԴ–ում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը և կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան