Հարավային Օսիայում հաշվարկվել են բոլոր քվեաթերթիկները
Տարածաշրջան
Հաշվարկվել է Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների 100% քվեաթերթիկները։
Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Լեոնիդ Տիբիլյովը, ըստ նախնական գնահատականների, հավաքել է 42.48% ձայն, հաղորդում է Interfax–ը՝ հղում անելով Հարավային Օսիայի ԿԸՀ–ի տարածած հաղորդագրությանը։
«Տիբիլյովն առավոտյան ժամը 10:00–ի տվյալներով ստացել է 42.48% ձայն, իսկ թեկնածուներ Դմիտրի Մեդոևը և Դավիդ Սանակոևը ստացել են համապատասխանաբար 23.79% և 24.58% ձայն», - ասել է ԿԸՀ ներկայացուցիչ Պլիևան։
Նախագահի չորրորդ թեկնածուն՝ Ստանիսլավ Կոչիևը ստացել է 5.26% ձայն։ Բոլորին դեմ քվեարկածների թիվը կազմել է 0,8%։
Այս պահին հաշավարկվել է քվեաթերթիկների 100%-ը։ Մասնակցությունը ընտրություններին կազմել է 70,1%։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան