Նալչիկում զինյալ գրոհայինների խմբավորման պարագլուխը սպանվել է
Տարածաշրջան
Կաբարդինո–Բալկարիայում հանցավոր խմբավորման պարագլուխ Ալիմ Զանկիշիևը (մականունը` «Ուբայդա») սպանվել է այսօր վաղ առավոտյան տեղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հակաահաբեկչական կոմիտեին։
Ըստ իրավապահ մարմինների՝ հանցավոր խմբավորման պարագլուխը ցանկացել է հանձնվել, սակայն դիմադրություն է ցույց տվել։
Հիշեցնենք, որ Նալչիկի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում վաղ առավոտյան ձեռնարկված հակաահաբեկչակական գործողությունների արդյունքում ահաբեկիչների խումբ էր հայտնաբերվել, որոնց վնասազերծման համար իրավապահ մարմինները հատուկ գործողություններ էին ձեռնարկել։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)