ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը հերքել է Թել Ավիվի հետ Բաքվի գաղտնի կապերը
Իրան
ԱՄՆ-ում ադրբեջանական դեսպանության ներկայացուցիչը, մեկնաբանելով ամերիկական ազդեցիկ Foreign Policy պարբերականի հրապարակումը, որում նշվում է Ադրբեջանի տարածքում ավիաբազաների՝ Իսրայելի մուտքի հնարավորության մասին, ասել է, որ Ադրբեջանը Իսրայելի համար գաղտնի ռազմահենադաշտ չէ։
«Ես բոլորովին զարմացած եմ Ձեր պարբերականում «Իսրայելի գաղտնի ռազմահենադաշտի մասին» չհիմնավորված ու սադրիչ հրապարակման կապակցությամբ»,- ասված է ադրբեջանական դեսպանության ներկայացուցչի նամակում, որը նույնպես հրապարակվել է Foreign Policy կայքում։
«Հոդվածի հեղինակ Մարկ Պերրին, հիմնվելով չանվանված աղբյուրների ու բավականին խառնաշփոթ մեկնաբանությունների վրա, անհիմն մեղադրանք է ներկայացնում», - ասել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան