Մեթյու Բրայզան հավատում է ղարաբաղյան կարգավորման հարցում ճեղքում կատարվելուն
Ադրբեջան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճեղքումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կարողանան բավականին վստահել իրար, կարծում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
«Ես առաջվա նման համոզված եմ, որ բանակցությունների սեղանին դրված են արդարացի առաջարկություններ, որոնց շուրջ երկար տարիների ընթացքում աշխատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ես կարծում եմ, որ ճեղքումը տեղի կունենա այն ժամանակ, երբ երկու երկրների նախագահները կզգան, որ կարող են բավականին վստահել միմյանց»,- հինգշաբթի լրագրողնետրին ասել է Բրայզան:
Նա հույս է հայտնել, որ երկար սպասված ճեղքումը շուտով տեղի կունենա։ Դա կախված է առաջին հերթին երկու երկրների նախագահներից, ինչպես նաև հասարակություններից, որոնք Բրայզայի խոսքերով, պետք է գիտակցել, որ նրանք պետք է միասին ապրեն, հաղորդում է 1news.az–ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան