Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50%–ը
Տարածաշրջան
Վերջին տվյալներով Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 47,64%, հաղորդում է Интерфакс–ը՝ հղում անելով Հարավային Օսիայի ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիևային հայտարարությանը։
«Ընդհանուր առմամբ հանրապետությունում քվեարկել են ընտրողների 47,64%–ը։ Հարավային Օսիայի Ձաուսի շրջանի ընտրատեղամասերում քվեարկությունը կազմել է 69,16%, Զնաուրի շրջանում՝ 56,39%, Լենինգորսկի շրջանում 66,51%, Ցխինվալիի շրջանում՝ 55,19%, իսկ բուն Ցխինվալի քաղաքում՝ 36,54%», - հայտարարել է ԿԸՀ ղեկավարը։
Վերջինս նշել է, որ 15:00–ի դրությամբ որևէ խախտում չի արձանագրվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան