Հարավային Օսիայում ավարտվել են նախագահական ընտրությունները
Տարածաշրջան
Հարավային Օսիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը փակվել են կիրակի օրը՝ ժամը 20:00-ին: Համաձայն հանրապետության ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների ավելի քան 60%-ը:
Ինչպես ԿՀԸ անդամ Մարինա Ցխովրեբովան հաղորդում է РИА «Новости»-ին տված հարցազրույցում, ձայների հաշվարկը տեղի կունենա նախագահի թեկնածուների ներկայացուցիչների ներկայությամբ՝ բոլոր ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 30 հազար քաղաքացի:
Նախնական տվյալները կհրապարակվեն վաղը: Սպասվում է, որ ԿԸՀ-ն առաջին տվյալները կհրապարակի այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին: Այնուհետև ԿԸՀ-ն պետք է սահմանի քվեարկության արդյունքները և հինգօրյա ժամկետում համապատասխան արձանագրություն կազմի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան