Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Լեոնիդ Տիբիլովը
Տարածաշրջան
Քվեաթերթիկների 100%–ի հաշվարկի արդյունքում՝ նախնական տվյալներով, Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հանրապետության ՊԱԿ նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հավաքել է ձայների 54%–ը, իսկ նրա մրցակից Դավիդ Սանակոևը հավաքել է 43%, Ռիա նովոստիին են հայտնել Սանակոևի շտաբից։
Հարավային Օսիայում այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի է ունեցել նախագահական կրկնակի ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ առաջին փուլը կայացել էր մարտի 25–ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան