Դուբայում տեղի է ունեցել Ռամզան Կադիրովի կնոջ սեփական նորաձև ցուցադրությունը
Տարածաշրջան
Չեչնյայի առաջին տիկինը ցուցադրել է հագուստների նոր հավաքածու՝ Դուբայում՝ Firdaws նորաձևության տանը։ Սա այս նորաձևության տան առաջին ցուցադրությունն է եղել՝ Ռուսաստանի սահմաններից դուրս։ Մեդինա Կադիրովան, մեկնաբանելով այդ փաստը, նշել է, որ «սա կլինի առաջին քայլը՝ Մերձավոր Արևելքում նորաձևության աշխարհը նվաճելու ուղղությամբ»։
Ցուցադրության ընթացքում ներկայացվել է շուրջ 70 զգեստ՝ արևելյան ոճի ասեղնագործ տարրերով։ «Լեդի Չեչնյա» հավաքածուի բոլոր զգեստները համապատասխանել են մուսուլմանական ավանդույթներին։
«Ես ապշած եմ կտորների և մոդելների բազմազանությունից։ Սակայն, ամենաշատն ինձ հիացրել է այն, որ աղջիկները բեմի վրա ցուցադրում են ոչ թե իրենց, այլ՝ մուսուլմանական նորաձևությունը»,– ցուցադրությանը ներկա գտնված հայտնի դիզայներ Զահիր Մուրադի (Zuhair Murad) խոսքերն է մեջբերում dxb.ru կայքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան