Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերաբերյալ շատ տարաձայնություններ հարթվել են. Վալենտինա Մատվիենկո
Ադրբեջան
Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման երկարացման մասին պայմանավորվածությունը ձեռք կբերվի։ Այս մասին Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։
«Ես վստահ եմ, որ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Երկու երկրների պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների միջև արդեն անցել են բանակցությունների մի քանի փուլեր։ Ընթանում է նորմալ բանակցային գործընթաց։ Շատ անհամաձայնություններ հարթվել են, մնում են մի քանի հարցեր, որոնք պետք է վերանայել և գտնել համաձայնեցված, փոխադարձ ընդունելի որոշում։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի»,- ընդգծել է նա։
Մատվիենկոյի խոսքերով, դրանում շահագրգռված են և՛ Ռուսատանը, և՛ Ադրբեջանը, հաղորդում է 1news.az–ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան