Վրաստանը չի ճանաչել Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը
Վրաստան
Վրաստանը չի ճանաչում Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Ցխինվալիի տարածաշրջանը համարվում է գրավյալ տարածք, և այդ տարածաշրջանում օրինական գործողություն կատարելու ցանկացած փորձ ոչ լեգիտիմ է, քանի դեռ տեղի ազգաբնակչությունն ընտրելու իրավունք չի ստացել», – ասել է Կալանդաձեն։
Վերջինս նշել է, որ միջազգային հանրությունը նույնպես այդ ընտրությունների արդյունքները չի ճանաչել, հաղորդում է News Georgia-ն։
Հիշեցնենք, որ կիրակի կայացած Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել հանրապետության ՊԱԿ–ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան