Վարչապետի առաջարկը Ռուսաստանին օգտակար էր և տեղին. ռազմական փորձագետ
Տարածաշրջան
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի բանակցությունները Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցով մտել են փակուղի: Նշենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է այս տարեվերջին: Ավելի վաղ նշվում էր, թե Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է 43 անգամ ավելացնել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը՝ այն հասցնելով 300 միլիոն դոլարի:
«Տեխնիկական տեսանկյունից Ադրբեջանի կայանը ոչինչ չի տալիս, արդյունավետությունը շատ ցածր է, հիմնովին վերակառուցման կարիք ունի: Մեր վարչապետի առաջարկը տեղին էր և օգտակար: Մանավանդ, որ կառուցվում են նոր տեսակի կայաններ, որոնք ավելի արդյունավետ են»,- նշեց փորձագետը:
Հիշեցնենք, որ վերջերս ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել էր, որ եթե ռուսական կողմը ցանկություն հայտնի ՌՏԿ տեղադրել Հայաստանում, ապա պաշտոնական Երևանը դեմ չի լինի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան