Աբխազիայում ձերբակալվել են նախագահի վրա մահափորձ կատարելու մեջ կասկածվողները
Վրաստան
6 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Աբխազիայի նախագահի վրա մահափորձ կատարելու մեջ, հաղորդում է Ռիա նովոստին՝ մեջբերելով Աբխազիայի գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը։ Հայտնի է, որ բոլոր ձերբակալվածներն Աբխազիայի քաղաքացիներ են։ Դատախազությունը, քննության շահերից ելնելով, հրաժարվել է կալանավորվածների մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։
Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ մահափորձը կատարվել է փետրվարի 22–ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան