Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի կազմակերպիչները կալանավորված են
Տարածաշրջան
Սուխումի դատարանը բավարարել է Աբխազիայի դատախազության միջնորդությունը 4 քաղաքացիների կալանավորման հարցով, որոնք բերման էին ենթարկվել ապրիլի 12-ին՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբայի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին РИА Новости–ի լրագրողը տեղեկացել է Աբխազիայի դատախազության մամլո ծառայությունից։
Աբխազական իրավապահ մարմինները ապրիլի 12-ին հայտարարել էին երկրի նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով Աբխազիայի 6 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնցից 2-ին ավելի ուշ բաց էին թողել։ Դատարանը բավարարել է Անզորա Բուտբայի, Ալխասա Խուտաբայի, Տիմուրա Խուտաբայի և Ռամզի Խաշիգայի կալանավորման հարցով միջնորդությունը։
Նշենք նաև, որ աբխազական պետության օրենսդրության համաձայն՝ ձերբակալվածներին պաշտոնապես մեղադրանք պետք է առաջադրվի ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ նրանց ձերբակալման պահից սկսած։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան