Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարարի հավաստմամբ՝ իրենք կապահովեն հայկական պատվիրակության անվտանգությունը
Ադրբեջան
Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 28-րդ տարածաշրջանային խորհրդաժողովը, հաղորդում է 1news.az–ը։
Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերով՝ «Հայաստանը նույնպես հրավիրվել է մասնակցելու FAO-ի միջոցառմանը, քանի որ այդ կազմակերպության անդամ է: Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը: Ադրբեջանի համապատասխան կառույցները կապահովեն հայկական պատվիրակության անվտանգությունը»:
Նշենք, որ ապրիլի 17-20-ին Բաքվում կկայանա գյուղատնտեսության հարցերով Եվրահանձնաժողովի 37-րդ նստաշրջանը և ՄԱԿ-ի սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 28-րդ տարածաշրջանային խորհրդաժողովը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան