«Ռեալը» չի վաճառի Ռամոսի տրանսֆերը, այլապես հաջորդը թիմը կլքեմ ես. Ֆլորենտինո Պերես
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտպան Սերխիո Ռամոսի հետ վերջերս տեղի ունեցած զրույցում նշել է, որ թիմը նրա տրանսֆերային իրավունքը չի վաճառի:
«Մենք քեզ տրանսֆերի չենք հանի, քանի որ, եթե անենք դա, ապա հաջորդը ակումբը կլքեմ ես»,- Պերեսի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Նշենք, որ օրերս հայտարարվեց՝ ֆուտբոլիստը և ակումբի նախագահն ընդհանուր հայտարարի են եկել, որի արդյունքում Ռամոսը հավանաբար կերկարաձգի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ