Մխիթարյանը «Բորուսիայի» հիմնական կազմի «երկաթե» խաղացող է
Սպորտ
«Чемпионат»-ը անդրադարձ է կատարել Դորտմունդի «Բորուսիային»:
Ծավալուն հոդվածում կայքը անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Մարզչական կազմի փոփոխությունն ազդեց նաև որոշ ֆուտբոլիստների տրամադրության վրա: Սինձի Կագավան վերջապես վերադարձրեց ինքն իր հանդեպ վստահությունը: Տուխելը ավելի շատ ազատություն տվեց Մարկո Ռոյսին, ով ձախ եզրից եկավ դասական տասը համարի դիրք և կրկին սկսեց հաճույք ստանալ ֆուտբոլից:
Ամրապնդեց իր դիրքերը նաև Հենրիխ Մխիթարյանը: Անցյալ ողջ մրցաշրջանը նրան քննադատում էին, իսկ այժմ նա «Բորուսիայի» հիմնական կազմի «երկաթե» խաղացող է: Ավելին, «Վոլֆսբերգի» հետ խաղում հայ խաղացողը լավագույնն էր` գոլային փոխանցում կատարեց, գնդակը հանեց դատարկ դարպասից և 90 րոպե քրտնաջան աշխատեց: Տուխելի համար բարդ կլինի հարձակվողական կիսապաշտպանների եռյակը ընտրելիս:
«Բորուսիայի» շուրջ կատարվող իրադարձությունները, ցույց են տալիս, որ նոր մրցշրջանում կտեսնենք բոլորովին այլ թիմ:
Դորտմունդցիները այնքան էլ ակտիվ չեն տրանսֆերային շուկայում: Չնայած թիմի կորիզն անցյալ տարվանն է, սակյան այս «Բորուսիան», արդեն ավելի թարմ ու հետաքրքիր է»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ