Մխիթարյանի շնորհիվ եզրում ունենք անհրաժեշտ արագությունը. Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավորի մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի առաջին խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակին և խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
Մարզիչը մասնավորապես ասել է.
«Գոհ եմ խաղի արդյունքից: Մխիթարյանի շնորհիվ եզրում ունենք անհրաժեշտ արագությունը: Օգտագործեցինք մեր արագությունը, և իսկապես ուրախ ենք հեղինակված գոլի համար»,-Տուխելի խոսքը մեջբերում է espnfc.com-ը:
Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը հեղինակել է Հոֆմանը` Մխիթարյանի փոխանցումից հետո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ