Հայաստանից գիտակների 8 թիմեր մասնակցում են Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությունը
Հասարակություն
Հայաստանից գիտակների 8 թիմեր մասնակցում են Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: «Հուլիսի 31-ի երեկոյան մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության առաջին խաղերից մեկում՝ «Սվոյա իգրա»-ին հայ գիտակ Ստեփան Սմբատյանը, անցնելով առաջատար գիտակների, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն կրեց», - ասաց Տիգրան Քոչարյանը:
Հայաստանից այս տարի մասնակցում են «Պերեզագրուզկա», «ՆՈՒԻԽ», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ» թիմերը:
Աջարիայի մայրաքաղաքում այս օրերին ինտելեկտուալ խաղերի առաջնությանը մասնակցելու համար ներկա են Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների մոտ 50 թիմ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել