Սանդերսը ժողովրդականությամբ առաջին անգամ Հիլարի Քլինթոնից առաջ է անցել Նյու Հեմփշիրի նահանգում
ԱՄՆ
Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսն ժողովրդականությամբ առաջին անգամ Հիլարի Քլինթոնից առաջ է անցել Նյու Հեմփշիրի նահանգում, որտեղ անցկացվելու է դեմոկրատներ իառաջին փրայմերիզներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է Boston Herald թերթի հարցումը:
Այսպես, նահանգում հարցվածների 44 տոկոսը պաշտպանել է Սանդերսին, իսկ Քլինթոնին աջակցություն է հայտնել միայն 37 տոկոսը: Հարցումը օգոստոսի 7-10-ը հեռախոսով անցկացվել է Նյու Հեմփշիրի 442 դեմոկրատների շրջանում, ովքեր հայտարարել են, որ մասնակցելու են փրայմերիզին: Հարցման վիճակագրական սխալանքը 4,7 տոկոս է:
Ավելի վաղ Քլինթոնն անվերապահորեն գերիշխում էր բոլոր այն նահանգներում ամցկացված հարցումներում, որտեղ վաղ փրայմերիզներ են անցկացվում, ինչպես նաեւ համազգային հարցումներում: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, սենատոր ու պետքարտուղար Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից առավել հավանական թեկնածուն է համարվում 2016 թվականի ընտրություններում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, չնայած Նյու Հեմփշիրում Սանդերսի ժողովրդականության կտրուկ աճին, այդ փաստի նշանակությունը չպետք է գերագնահատել: Սանդերսը, որը 73 տարեկան է, եռանդուն ընտրարշավ է անցկացնում, բայց նրան չեն բավականացնում հովանավորների նվիրատվությունները եւ ժողովրդականությունն աֆրոամերիկացիների եւ այլ փոքրամասնությունների շրջանում, որոնք ավանդաբար աջակցում են դեմոկրատներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)