Գերմանիայում աղջիկը լճի հատակին 16 հազար եվրո արժողությամբ ոսկու ձուլակտոր է գտել
Այլ
Գերմանիայում Քյոնիգսզեե լճում լողալու ժամանակ 16-ամյա աղջիկը գտել Է կես կիլոգրամ քաշով ոսկու ձուլակտոր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ոստիկանությանը, գտածոյի արժեքը գնահատվում Է 16 հազար եվրո: Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի Ֆեդերալ երկրամասից աղջիկը հանգստանում էր Բավարիայում: Ձո ւլակտորը նա հայտնաբերել Է երկու մետր սուզվելով Քյոնիգսզե լճում եւ, ինչպես վայել Է ազնիվ մարդուն, գտածոն հանձնել է ոստիկանությանը:
Այժմ քննիչները ենթադրություններ են անում ձուլակտորի ծագման եւ այն մասին, թե ինչպես Է այն հայտնվել լճում: Խոսքը, նրանց ասելով, վերաբերում է իսկական ոսկուն: Հատակին այլ ձուլակտորներ հայտնաբերելու ջրասուզակների փորձերն ավարտվել են ապարդյուն:
Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկրամասի քրեական գործերի գերատեսչության մասնագետները փորձում են պարզել թանկարժեք գտածոյի ծագումը:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար