«Հժ». Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն Վարդան Ղալումյանի թեկնածությունն է առաջադրելու
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Իջեւանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրելու դիմում է գրել:
Թադեւոսյանը նաեւ հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին սպասվող Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հենց Ղալումյանի թեկնածությունն է առաջադրելու: Ղալումյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել փետրվարի 12-ի սկանդալային դեպքերից հետո:
Այնինչ, 2001 թ. նոյեմբերին, երբ առաջին անգամ Իջեւանի քաղաքապետ առաջադրված ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց ՀՀԿ-ական գործող քաղաքապետին, դեռեւս պաշտոնապես չձեւավորված, բայց համագործակցող ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները եւ մասնավորապես ԲՀԿ-ն, որը մեծ կազմով Իջեւանում էր, հայտարարում էին, թե իշխանափոխությունը սկսվում է Իջեւանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից