Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստան
Հանրապետության տարածքն օգոստոսի 15-19-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային' 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:
Երևանում օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 15-16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, օգոստոսի 17-18-ին' +39, օգոստոսի 19-ին' +40 աստիճան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից