Օտարերկրյա զբոսաշրջիկներից ամենաշատը Սևան ժամանում են իրանցիները
Այլ
Ամռան տոթ ամիսներին Սեւանի ափերը բեռնված են ոչ միայն մայրաքաղաք Երեւանից եւ Հայաստանի այլ մարզերից ժամանած հովեկներով, այլ նաեւ' օտարերկրյա զբոսաշրջիկներով, որոնց հիմնական մասը գերադասում են Սեւանա լճի հրապույրները վայելել Սեւան քաղաքի տարածքի լողափերում եւ Սեւանի թերակղզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւ ան քաղաքի զբոսաշրջային գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվացել է օգոստոս ամսին:Նրանք գալիս են Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Ռումինիայից:
«Մեր գրասենյակի հետ ունեցած անմիջական շփումների արդյունքով' օրական Սեւան քաղաք մուտք են գործում մոտ 30 օտարերկրացի զբոսաշրջիկ: Նրանց մեջ գերակշռող է մնում Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող քաղաքացիների թիվը: Իրանցիները ժամանում են տուրիստական ավտոբուսներով եւ գերադասում են հանգիստն անցկացնել Սեւանի թերակղզու տարածքի լողափերում: Մոտավոր հաշվարկներով ու կանխատեսումներով' հանգստյան սեզոնի ավարտին Սեւան այցելած զբոսաշրջիկների թիվը կմոտենա 120 հազարին: Հայաստանից եկած հովեկների թվի մասին հստակ տեղեկատվություն չենք կարող ներկայացնել, բայց այդ թիվն էլ կարող է տեղավորվել մի քանի հարյուր հազարի մեջ, քանի որ շոգերը հաղթահարելու բացառիկ վայրը մնում է Սեւանը»,-նշեց Դավիթ Թորոսյանը:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել