Հայաստանի լեռներում ռուսական ռազմակայանի կապավորները յուրացնում են նոր տեխնիկան
Հայաստան
Հայաստանի ռուսական ռազմակայանում կապի ստորաբաժանումների դաշտային պարապմունքներ են սկսվել Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: Պարապմունքները կապի պետի ղեկավարությամբ անցկացվում են կապի արդիական նմուշներով եւ կշարունակվեն երկու շաբաթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները յուրացնում են «Աուրիգա-1,2B» կապի համալիրները եւ Ռ-149-Լ1 կապի կայանները «ԿամԱԶ» ավտոմեքենայի բազայի վրա:
«Զորամիավորումը համակարգչայնացված նոր արդիական կապի միջոցներով վերազինումը թույլ Է տալիս 30 տոկոսով կրճատել նոր ժամանած կապավորների կողմից առաջադրանքների կատարման ժամանակը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար