«Սպարտակ»-ը զիջեց ԲԿՄԱ-ին. Մովսիսյանը մասնակցեց հանդիպմանը
Սպորտ
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացավ մոսկովյան դերբին, որտեղ «Սպարտակ»-ը պարտվեց ԲԿՄԱ-ին:
Ռուսական Պրեմիեր լիգայի այս տուրում «Սպարտակ»-ը զիջեց բանակայիններին 1-2 հաշվով: Աչքի ընկան Իգնաշեւիչը և Մուսան, իսկ «Սպարտակ»-ի կազմում գոլն իր ակտիվում գրանցեց Կոմբարովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն 73-րդ րոպեին: Հայ հարձակվող ձեռքից բաց թողեց իր հնարավորությունը գոլ խփելու: Իսկ ահա ազգային թիմի մեկ այլ անդամ' Արազ Օզբիլիսը, առհասարակ չմասնակցեց հանդիպմանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու