Ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված
Արտակարգ Պատահար
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից այսօր՝ ժամը 12.48-ին տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ավելի ուշ տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված տեղազննության արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը պայթուցիկ սարք չի հայտնաբերվել


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել