Հայ իրավապահները գործուղվել են ՌԴ ու հայտնաբերել հետախուզվողի
Այլ
Ոստիկանների օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել մի քանի հետախուզվողների:Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին' ժամը 12.00-ին, Թալինի Տերյան փողոցից հայտնաբերել են 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 14-ին' ժամը 16.20-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Գայանե Ա.-ն, որը օգոստոսի 14-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով:
ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ և Վոլգոգրադի մարզի ՆԳԳՎ ծառայողների հետ, իրացնելով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 11-ին Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1974 թ. ծնված Վիրաբ Հ.-ին, որը 2005 թ. փետրվարի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 2-րդ կետի, 182 հոդվածի (շորթում) 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենÖ „, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել