Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանի մարզերում
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախագահ (Armenian Medical Union of France) Միշել Շահինյանին
Միության անդամներն ամեն տարի այցելություններ են կատարում Հայաստանի մարզեր: Միշել Շահինյան խոսքով' եթե նախկինում աշխատանքը կենտրոնացած էր գլխավորապես մայրաքաղաքում, ապա այժմ իրենք ընդլայնել են գործունեության շրջանակը' ընդգրկելով նաև Հայաստանի մարզերը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետների միջև ակտիվ համագործակցության անհրաժեշտությանը: Արմեն Մուրադյանը կարևորել է մարզային բժիշկների' Ֆրանսիայում վերապատրաստվելու և հետագայում մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության սերտացման, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Հայաստանի մարզերի բնակչության առողջական խնդիրների լուծման նպատակով Ֆրանսիայում գործող այս բարեգործական կառույցի կողմից տարբեր տարիների կտրվածքով աշխատանքներ են իրականացվել առողջապահական մի շարք ուղղություններով: Շուրջ 200 մասնագետ անդամակցում է 1975 թվականին Փարիզում ստեղծված Ֆրանսիահայ բժիշկների միությանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել