Գորիս-Քարահունջ ավտոճանապարհին «ԲՄՎ»-ն բախվել է երկաթե պատնեշին
Արտակարգ Պատահար
Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգոստոսի 15-ին' ժամը 16:05-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ 318» մակնիշի 35 ՍV 535 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի երկաթե պատնեշին: Վարորդը' 1984 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել