Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում Զելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվել Բողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսին Կիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը 

Միջազգային կազմակերպություններն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին

Ադրբեջան

Ադրբեջանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի ճնշում գործադրեն երկրում անկախ քաղաքացիական հասարակության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Human Rights House Foundation (Մարդու իրավունքների տների հիմնադրամ) ներկայացուցիչ Անե Տուսվիկ Բունդեն:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանություն արտահայտել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին, աջակցություն ցուցաբերել «ռեպրեսիվ միջավայրում» աշխատող նրանց ազգականներին եւ գործընկերներին:

«Բոլոր քաղաքական առաջնորդները եւ ինստիտուտները պետք է հրապարակայնորեն կոչ անեն անհապաղ եւ անպայման ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական հասարակության բոլոր առաջնորդներին», -հայտարարել է Բունդեն:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինան, ով ներկա է եղել Բաքվում իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դատավճռի կայացմանը, հայտարարել է. «Լեյլա եւ Արիֆ Յունուսների առողջական վիճակը թույլ չի տա կրել պատժի այդ ժամկետը: Նման պատիժը նրանց համար մահվան դատավճիռ է»:

Յունուսներին ազատելու կոչով հանդես է եկել միջազգային իրավապաշտպան Freedom Now կազմակերպությունը, որի գործադիր տնօրեն Մարան Թուները Յունուսների դատավճիռը «ցնցող եւ ամոթալի» է անվանել:

«Լեյլա եւ Արիֆ Յունուսներն իրենց կյանքի մեծ մասը նվիրել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, նրանց նկատմամբ ընդունված դատավճիռը հավասարազոր է մահապատժի», -ասել է Թուրները:

Յունուս ամուսինների նկատմամբ Բաքվի դատավճիռը դատապարտել եւ «սարսափելի անարադարություն» են բնութագրել ԱՄՆ պետքարտուղարությունը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանաթ Փաուերը եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (World Organisation Against Torte - WOAT):

«Բաքվում անցկացված դատական գործընթացը ցուցադրել է արդար դատի իրավունքի միջազգային չափանիշների ակնհայտ խախտում», -ասել է WOAT-ի գլխավոր քարտուղար Հերալդ Սթեյբերոքը:

Յունուսների դատավճիռը դատապարտել եւ անհապաղ նրանց բանտից ազատելու կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժովի նախագահ Իզաբել Սանտոսը, ով հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունները լկտիաբար խախտում են ԵԱՀԿ նորմերը»:

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու' պատմաբան-գիտնականի Արիֆ Յունուսի ձերբակալության իրական պատճառն այն է, որ Լեյլա Յունուսը իշխանություններից պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված մոտ 100 քաղբանտարկյալների եւ այդ հարցով մշտապես դիմել միջազգային կառույցներին:

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը' «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Լեյլա Յունուսը նաեւ «Թեոդոր Հաքեր» գերմանական պարգեւի մրցանակակիր է:

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրնթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ
Ամենադիտված