Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 15-16-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Գրիբոյեդովի փողոցում' 500 քմ, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Սուրբ Ծիրանավոր» եկեղեցու մոտակայքում' 200 քմ, Իսակովի պողոտայի տներից մեկի մոտ' 150 քմ խոտածածկ տարածք:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի դաշտերում այրվել է 5000 քմ, Արարատի մարզի Արմաշ գյուղի հողատարածքներում' 20 հա ցորենի հնձած արտ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում' 500 քմ, Գրիբոյեդով գյուղի գերեզմանատան մոտակայքում' 2500 քմ, Տավուշի մարզում' Երևան-Իջևան ավտոճանապարհի 138-րդ կմ-ին՝ Լուսաձոր գյուղի մոտակայքում' 30 հա, գյուղի դաշտերում' 1000 քմ, Այգեհովիտ գյուղի «Չալ» կոչվող հանդամասում' 5 հա խոտածածկույթ և 7000 քմ խաղողի այգի, Զորական գյուղի դաշտերում' 80 հա, Այգեպար գյուղի դաշտերում' 3000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում' 1000 քմ, «Գոգո» կոչվող հանդամասում' 3.5 հա, Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին փողոցում' 100 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան մոտակայքում' 2000 քմ, քաղաքի հիվանդանոցի մոտակայքում' 400 քմ, Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում' 500 քմ, Զովունի գյուղի 25-րդ փողոցում' 2000 քմ, Նոր Գեղի գյուղում' 2 հա, Նուռնուս գյուղի ամառանոցներում' 1300 քմ, Լեռնանիստ գյուղի գերեզմանատան տարածքում' 5000 քմ, Բջնի գյուղի գերեզմանատան մոտակայքում' 5000 քմ, Զովք գյուղում' 4 հա, Գետարգել գյուղի 1-ին փողոցում' 3000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գերեզմանատան տարածքում' 900 քմ, Սևաքար գյուղի սկզբնամասում' 1 հա, Եղեգ գյուղին հարակից տարածքում' 5 հա, Ագարակ գյուղի սկզբնամասում' 15 հա, Ճակատեն գյուղի մոտակայքում' անտառային հատվածում' 3000 քմ, Կարմրաքար գյուղի սկզբնամասում' 3 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում' 1.5 հա, Մեդովկա գյուղի հյուսիս-արևելյան հատվածում' 20 հա, Ագարակ գյուղի «Յաղդան» կոչվող կամրջի մոտակայքում' 2 հա, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին' 800 քմ, Վարսեր գյուղի սկզբնամասում' 8 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում' 100 քմ, Արթիկ քաղաքի Կոմիտասի փողոցում' 2000 քմ, Գործարանային փողոցում գտնվող ապակու գործարանի մոտակայքում' 1500 քմ խոտածածկույթ, Գտաշեն գյուղում' 30 հա ցորենի հնձած արտ և 2000 կգ ծղոտ, Հովունի գյուղում' 20 հա ցորենի հնձած արտ և 3000 կգ ծղոտ, Շիրակ գյուղի գերեզմանատան մոտ' 4 հա, Բասեն գյուղին հարակից տարածքում' 300 հա, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի դաշտերում' 2.5 հա, Ջրաձոր-Հողմիկ ավտոճանապարհի մոտակայքում' 7 հա, Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում' 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում' 800 քմ, Աբովյան-Արզնի ավտոճանապարհին՝ 350 քմ, Ալափարս-Արզական ավտոճանապարհին' 500 քմ, Թեղենիկ-Աղվերան ավտոճանապարհին' դաշտում' 80 հա, Վանաձոր-Դարպաս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում' 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել