Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 16-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում գտնվող վատառողջ բնակչին ննջասենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1934 թ. ծնված Ս. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 10-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1938 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել