Գեղարքունիքում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում օգոստոսի 17-ին'ժամը 11:00-ի սահմաններում, երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:
Ինը հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել: Մանրամասները ճշտվում են:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել