Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան 

Անկախության ակունքներում կանգնած է երկրապահը. երկրապահը ե՛ւ կռվում էր, ե՛ւ բանակ ստեղծում. Մանվել Գրիգորյան

Հասարակություն

Օգոստոսի 27-ին Արալեռում կայացավ դեպի Արցախ երկրապահական ուխտագնացության մայր միջոցառումը, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, երկրապահներ, հյուրեր:

«Սիրելի՛ ժողովուրդ.

երկրապահ կամավորականնե՛ր, մայրեր, քույրեր, երիտասարդ ու պատանի երկրապահնե՛ր:

Այսօր Արցախի այս գեղեցիկ վայրում մենք անցկացնում ենք մեր ավանդական ուխտագնացության մայր միջոցառումը:

Մեր ուխտագնացությունը նվիրված է մեր անկախ հայրենիքի' Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 24-ամյակին, Հայաստանի եւ Արցախի անկախության համար նահատակված մեր մարտական ընկերներին, հերոսներ ծնող հերոս մայրերին, գիտելիքի օրվան, սահմանում կանգնած հայ զինվորին, հողի մշակին: Այս տարվա ուխտագնացությունը նաեւ հարգանքի տուրք է հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։

Հայ ժողովուրդը միշտ էլ պայքարել է իր անկախության համար:

Շնորհավորում եմ բոլորիդ անկախության տոնի կապակցությամբ:

Անկախության ակունքներում կանգնած է երկրապահը: Երկրապահը ե՛ւ կռվում էր, ե՛ւ բանակ ստեղծում:

Մեր բանակը կազմավորվեց Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա:

Հայաստանի եւ Արցախի անկախության համար մղված պայքարում բազում հայորդիք նահատակվեցին:

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը' Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մեր բոլոր դժվարությունները մենք հաղթահարել ենք մեր մայրերի ոգու շնորհիվ: Մեր մայրերը իրենց դաստիարակությամբ հերոսացրել են իրենց զավակներին:

Փա՛ռք մեր բոլոր մայրերին:

Մենք ողջունում ենք Արցախի սահմանապահ ժողովրդին: Սիրելի՛ արցախցիներ, դուք բոլորդ էլ սահմանապահ եք, բոլորդ էլ երկրապահ եք: Ես անձամբ ճանաչում եմ Էդիլվա ձորակի, Տողաձորակի, Մարտակերտի տարածքի, Մեծ Շենի, այլ տարածքների բնակիչներին: Սահմանին բնակվելով, սահմանին ձեր տունը կառուցելով, հող մշակելով' դուք հնարավորություն եք տալիս մեր ժողովրդին թիկունքում զբաղվել ստեղծարար այլ աշխատանքով: Հավատացեք, որ անհրաժեշտության դեպքում, ինչպես 1989-94 թվականներին էր, ինչպես այսօր է, ձեզ հետ առաջնագծում կանգնելու է ողջ հայությունը: Ամբողջ Արցախի տարածքում կանգնեցված են Հայաստանի տարբեր բնակավայրերից հայրենիքի պաշտպանության զոհասեղանին կյանքը նվիրաբերած քաջերի պատվին կանգնեցված հուշարձաններ: Մարտակերտում, Հադրութում կամ այլուր կանգնեցված են հուշարձաններ, խաչքարեր Թաթուլի, Մեխակի, Արայի, Հապետի, Հայրոյի, մեր 26-ի Յուրայի, Մոնթեի, շատ մեր տղաների պատվին: Խաչքարեր մենք կանգնեցնում էինք հենց պատերազմի ժամանակ: Թուրքը սարսափում է նաեւ այս հուշարձաններից: Թուրքը սարսափում է Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներով, որ Արցախի սուրբ հողի բոլոր վարչական շրջաններում կանգնեցրեց Երկրապահն այս օրերին։ Մենք թուրքին հասկացրինք, որ հայ մշակույթը, հայի հավատքն անմահ են։ Իսկ ամենից շատ թուրքը սարսափում է մեր միասնությունից: Թուրք ազերին հասկանում է, որ միասնական հայությունն անպարտելի է: Երբ մենք մեկ բռունցք ենք, երբ տավուշցի, արցախցի, երեւանցի, էջմիածնեցի, սյունեցի կամ վանեցի ու մշեցի ամբողջանում են մեկ հասկացության մեջ' հայ, երբ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը մի կողմ են դնում տարաձայնություններն ու միասնաբար կանգնում են հայրենիքի պաշտպանության դիրքերում, մենք ամենահաղթ ենք: Մենք պետք է այսպես միասնական լինենք, որպեսզի ստիպենք թուրքին լռել, անկյուն քաշվել, սուսուփուս նվնվալ:

Մեր ուխտագնացությունը նվիրված է մեր բանակին, սահմանները պաշտպանող մեր զինվորին, որը ոչ միայն մեր ժողովրդի պաշտպանն է, այլ նաեւ խաղաղության երաշխավորը: Սահմանին կանգնած հայ զինվորն այսօր եւս ապացուցում է, որ հայոց ոգին անկոտրելի է, որ հայրենիքի պաշտպան հայությունն անպարտելի է: Ցավոք, ոսոխի դիվերսիոն ներթափանցումների փորձերը խափանելիս հրաշալի հայ քաջեր նահատակվեցին: Մեր տղաները, սակայն, ապացուցեցին, որ այսօր եւս ամուր եւ հստակ պաշտպանված են մեր սահմանները: Մեր տղաները հարկադրեցին թուրքին զսպել իր ախորժակը, հասկացրին, որ եթե շարունակեն ոտնձգությունները հայկական տարածքների նկատմամբ, խստորեն պատժվելու են: Դիվերսիոն թափանցումների փորձերը կանխած մեր որդիները հերոսներ են, սերունդների դաստիարակման համար կատարյալ օրինակ են: Կրկնում եմ հերթական անգամ: Երկրապահ կամավորականների միությունը հայոց կանոնավոր բանակի հիմքն է եղել եւ այսօր էլ բանակի կողքին է: Վստահեցնում եմ պատերազմի բոլոր մասնակիցների անունից, որ ցանկացած պահի պատրաստ ենք կանգնել առաջին գծում: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության պատվիրակությունները ամբողջ տարվա ընթացքում շարունակաբար լինում են առաջնագծում, սահմանամերձ զորամասերում, անընդմեջ կապի մեջ են սահմանապահ զինվորականության, հրամկազմի հետ։ Իսկ ալիեւներին, գիտեմ, որ նրանք ինձ լսում են, մեկ անգամ էլ ասեմ. Հիշեք 1994-ի մայիսը: Հիշեք' ոնց էիք ծնկաչոք հրադադար մուրում: Քամակներդ չբացեք, չփորձեք ակտիվանալ, թե չէ Բաքվում իրոք կիսատ գործեր ունենք: Մտնելու ենք Բաքու ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ իրավունքով:

Հարգելի՛ ժողովուրդ.

Մեր ուխտագնացությունը նվիրված է մեր ապագային' այս երեխաներին, պատանի եւ երիտասարդ երկրապահներին, որոնք շարունակելու են ավանդույթ դարձած ուխտագնացությունը: Հենց մեր կառույցներում թրծված երիտասարդներն ու պատանիներն են բանակի լավագույն զինվորներ, լավագույն սպաներ դառնում: Մենք նրանց վստահում ենք այնպես, ինչպես՝ ինքներս մեզ:

Մենք շնորհավորում ենք նաեւ գիտելիքի օրվա' սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:

Մենք մեր երկիրն ու մեր հաղթանակները ժառանգելու ենք այս սերնդին, նրանք են մեր ապագան, մեր վաղվա զինվորը:

Մեր ուխտագնացությունը նվիրված է նաեւ ազատագրված հայրենիքում ապրողներին, սահմանի վրա ապրող ժողովրդին, հողի մշակին, ովքեր մշակելով իրենց հողը պաշտպանում են հայրենիքը:

Ես միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում Արցախի ժողովուրդը հաղթել է մեզ պարտադրված պատերազմում, հաղթել է հազարավոր հայորդիների կյանքի եւ առողջության գնով, եւ տեր է իր հաղթանակին:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը իր ժողովրդով, իր Սահմանադրությամբ, իր բանակով, իր օրենսդիր եւ գործադիր իշխանությամբ, ժողովրդի վստահությունը վայելող նախագահով' կայացել է որպես պետություն եւ իր անկախության ճանապարհը շարունակելու է:

Մենք ոչ մեկին, այլեւս ոչ մի բան չունենք զիջելու եւ տալու:

Իսկ մեզ ուղղված հարցերին, մարտահրավերներին' մեր պատասխանը միասնությունն է:

Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս ԼՂՀ անկախության 24-ամյակի եւ մեր բոլոր տոների կապակցությամբ:

Փա՛ռք մեր ժողովրդին,

Փա՛ռք ձեզ սիրելի ուխտագնացներ:

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

ԶՈՐԱՎԱՐ' Մ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ
Ամենադիտված