Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում Զելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվել Բողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսին Կիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթի 17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեին Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համար Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում 

Նոր սահմանադրությամբ ո՞վ և ո՞ւմ «բլոկ» կանի. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը թվարկել է, թե պառլամենտարիզմը ինչ հիմնարար սկզբունքների հետ է կապված։ Պատգամավորը մասնավորապես գրել է.

1. Պառլամենտական հանրապետությունում գործադիրը պետք է միայն օժտված լինի կիրառական ակտերի գործառույթով, իսկ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ դառնան օրենքներ կամ էլ ընդունվեն ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ (ստորագրվեն ԱԺ նախագահի և վարչապետի, կամ ԱԺ հանձնաժողովի նախագահների-փոխնախագահների և կառավարության անդամ նախարարի կողմից)։ Այս դեպքում սակայն ԱԺ օրենսդրական կարողությունը պետք է ավելանա 7-8 անգամ՝ 200-250 օրենքի փոխարեն 1400-2000։ Մինչդեռ ԱԺ ներքին բարեփոխում չի նախատեսվում, աշխատանքների ծավալների ավելացում նույնպես։ Նույնիսկ հանձնաժողովների քանակն է նույնը (12 շուրջ 30-ի փոխարեն)։


2. ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների փոխարեն պետք է լինեն համանախագահներ. մեկը դիմությունից, մյուսը՝ ընդդիմությունից։ Սա էլ չկա։


3. Պատգամավորը ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Բայց ԱԺ կանոնակարգն այնպիսին է, որ ներկայումս ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում այդ իրավունքից օգտվել։ Ըստ կանոնակարգի օրենքը ներկայացվում է հանձնաժողովների նիստում, կառավարության կարծիքով և ոչ դրական եզրակացության պարագայում հանձնաժողովները (բոլորում հանրապետականները “կայուն” մեծամասնություն ունեն) նստաշրջան չեն մտցնում։ Հիմա, ի՞նչպես կարող է ընդդիմադիր պատգամավորն օգտվել իր օրենսդրական նախաձեռնությունից։ Հայաստանում՝ ոչ մի կերպ։ Արտասահմանում այսպես է. երբ այդ պատգամավորը պնդում է, օրենքի նախագիծն անպայման նստաշրջան է մտնում։ Սահմանադրության նախագծում այս խնդիրը լուծված չէ։ Նորից օրենքը կասեցնելու է սահմանադրական նորմը։


4. Գ.Հարությունյանն ու սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի անդամները, ՀՀԿ-ական գործիչները, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ասում են. նոր Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին սիմվոլիկ դերակատարում է նախատեսված։ Ստում են։ Այդպես չէ։ Ահա գործող Սահմանադրության մեջ և նորի նախագծում ՀՀ Նախագահի լիազորությունների վիճակագրությունը։ Հին Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին լիազորությունների հատկացված է 12 հոդված, նորում՝22։ Գործող Նախագահն ունի 18 հիմնական լիազորություն, նորը կունենա 17։ Ի դեպ, Գերմանիայի սահմանադրությամբ ֆեդերալ նախագահի մասին կա սոսկ 8 հոդված, ընդամենը 5 լիազորությամբ։ Նրա մասին Սահմանադրության մեջ 1.7 էջ է գրված, մեր նոր սահմանադրության նախագծում Նախագահի մասին 7 էջ է գրված։ Այսպիսով, իրականում ունենք բացարձակապես կամ գրեթե բացարձակապես նույն նախագահը, ծավալուն լիազորություններով։ Միայն թե այդպիսի լիազորություններով մարդուն նշանակում է ինչ-որ ընտրիչների ժողով՝ իշխող կուսակցության որոշումով։ Ժողովրդին զրկում են այդպիսի կարևոր մարդուն, ինքիշխանության հստակ գործառույթներով, ընտրելու իրավունքից։ Բայց չէ՞ որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։


5. Նոր սահմանադրությամբ Նախագահը կարողանում է բլոկ անել Վարչապետին և ԱԺ-ին, ԱԺ-ն բլոկ է անում Վարչապետին ու Նախագահին, Վարչապետը բլոկ է անում Նախագահի և ԱԺ-ն։ Իսկ նա ով իշխող կուսակցության ղեկավարն է՝որոշում է, ով ում բլոկ անի։
Ահա այսպիսի պառլեմենտարիզմ։ Դրա համար ենք ասում. նոր Սահմանադրությամբ Հայաստանը դադարում է հանրապետություն լինելուց։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. Վարդեւանյան
Ամենադիտված