Ադրբեջանում ամուսինը դանակահարել է սեփական կնոջը
Ադրբեջան
Ադրբեջանի Աստարայի շրջանի Չայոբա գյուղի բնակիչ Նուրադդին Ալիեւը ընտանեկան վիճաբանության հողի վրա դանակի հարվածներ է հասցրել սեփական կնոջը' Հեյրան Ալիեւային (ծնվ.1966 թ.):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, արյունաքմվող Ալիեւին անմիջապես հասցրել են Լենքորանի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները կնոջ վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Նուրադդին Ալիեւը ձերբակալվել է: Աստարայի շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցները փաստի առնչությամբ հետաքննություն են սկսել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների միմյանց սպանության 16 եւ ամուսինների սպանության 12 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել