Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Բենիտեսը` «Ռեալի» ֆուտբոլիստներին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղից հետո նշել է, որ իր թիմը անհագստանալու պատճառ չունի: Այս մասին Բենիտեսը ֆուտբոլիստներին ասել է թիմի հերթական մարզման ժամանակ:
«Հանգիստ եղեք, գոլեր դեռ կլինեն և մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Եթե պաշտպանությունում կարողանանք այսպես խաղալ և խաղը այդ դիրքում, ապա շատ շուտով համարժեք արդյունք կստանանք»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը «Սպորտինգին» հանդիպել էր Իսպանիայի առաջնության առաջին տուրում: Հանդիպումն ավարտվել է առանց գոլերի:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու