56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացում 

Նախագահը հանձնարարել է մշակել Հայաստանում դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացման հայեցակարգը

Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած' հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրց ույթում և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրանց՝ խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ Նախագահի, կարելի է անչափ հպարտանալ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ուսումնական տարում մեր դպրոցականների ցուցաբերած արդյունքների մասին.

«Անկեղծորեն խոստովանում եմ ձեզ, որ եթե առարկայական օլիմպիադաներում մենք նույնիսկ մեդալներ չշահեինք, մենք էլի պետք է բավարարված լինեինք, որ մեր աշակերտները մասնակցում են այդ օլիմպիադաներին, բայց արդյունքները, իրոք, փառահեղ են. մեր աշակերտներն այդ օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե: Ես չեմ ուզում համեմատել մեր հեռու, մոտիկ հարևանների ցուցանիշները մեր երեխաների ցուցանիշների հետ: Ես դա անում էի նախկինում, բայց հիմա հաստատապես համոզվել եմ, որ մենք որևէ մեկին չենք զիջում, ավելի ճիշտ, եթե զիջում ենք՝ զիջում ենք միա յն թվաքանակի առումով, իսկ գիտելիքի, ուսումնառության, աշխատասիրության բնագավառում, բացարձակապես չենք զիջում և չենք էլ զիջելու:

Իհարկե, շատ ուրախալի է, որ այս արդյունքները կայուն են, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատահականության արդյունք են: Հայաստանի Հանրապետության աշակերտները առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993թ-ից, և գրեթե ամեն տարի մենք առաջընթաց ենք ունեցել: Բայց վերջին չորս տարիների արդյունքները, իրոք, գալիս են հաստատելու, որ այստեղ միանշանակ կայունություն գոյություն ունի, և որ այդ արդյունքները պատահականություն չեն, այլ դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումների ու նաև, անշուշտ, մեր ուսուցիչների, մեր ծնողների աշխատանքի բարելավման արդյունք են: ԱյստեÕ ² կասկած լինել չի կարող:

Ուզում եմ շատ կարճ հայտարարություն անել և ասել, որ այսօր ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Արմեն Աշոտյանին և ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որպեսզի նրանք միասին հայեցակարգ մշակեն, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, որ այսօր մենք արդեն հասել ենք այդ հանգրվանին:

Անշուշտ, ուրախալի է, որ այս տարի ավելացել է հանրակրթական դպրոցները ոսկե մեդալով ավարտածների թիվը, և շատ լավ է, որ գնալով այդ թիվն ավելանում է նաև մեր մարզերում սովորող աշակերտների շնորհիվ: Կամաց-կամաց Երևանի գերիշխանությունը զիջում է իր տեղը: Սա նշանակում է, որ մեր մարզերում գտնվող դպրոցներում ևս կան լավ մասնագետներ, որ մեր մարզերի բնակչությունը ևս շատ կարևորում և գնահատում է մեր աշակերտների գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իհարկե, «Կենգուրու»-ին և «Մեղու»-ին մասնակցողների թիվն էլ որոշակի ավելացել է, բայց, քանի որ այս տեղ մենք գրեթե հասել ենք այն մակարդակին, որ բոլորն են մասնակցում, թվի մասին խոսք լինել չի կարող: Ուրախ եմ, որ մրցանակակիրները բավականաչափ շատ են:

Սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ երեխաներ, դուք վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, ավելացնեք ձեր պաշարը և դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ քաղաքացիներ, լավ մարդիկ:

Չգիտեմ, որքանով եք տեղյակ, բայց հաստատապես ասեմ, որ մենք մեր պետական բյուջեի առյուծի բաժինը հատկացնում ենք հայկական բանակին՝ մեր պաշտպանությանն ու կրթությանը: Բացի դրանից, դուք գիտեք, որ գործում է և հաջողությամբ է գործում «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն բուհերում սովորող ազգությամբ հայ ուսանողներին և, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Խորին շնորհակալություն ձեզ, սիրելի՛ երեխաներ, մեզ այսպիսի ուրախություն պարգևելու համար: Խորին շնորհակալություն մեր ուսուցիչներին, ձեր ծնողներին, ովքեր կարողացել են ձեզ գիտելիք տալ և շատ ճիշտ դաստիարակություն: Ուզում եմ մի փոքր գաղտնիք բացել՝ օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ու նաև հաջողության հասած, այսինքն' շատ հայտնի մարդկանց հետ զրուցելիս հաճախ անհրաժեշտ է լինում շատ կարճ ներկայացնել մեր ժողովրդին, մեր երկիրը, և այդ կարճ ներկայացումը պետք է լինի այնպիսին, որպեսզÕ « զրուցակցիդ մոտ այդ պատկերը տպավորվի ու միշտ մնա: Եվ հավատացեք՝ ես առաջին հերթին միշտ օրինակ եմ բերում մեր աշակերտների հաջողությունները առարկայական օլիմպիադաներում: Խոսում եմ նույն հպարտությամբ, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայկական բանակի մասին, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայ շախմատիստների ձեռքբերումների մասին: Ես ակնկալում եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ դուք կվերադառնաք այս դահլիճ արդեն որպես «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, կվերադառնաք այս դահլիճ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների հ ամար սահմանած մրցանակների ասպետներ:

Հորդորում եմ ձեզ՝ եղե՛ք լավատես: Ես համոզված եմ, որ դուք վերադառնալու եք այս դահլիճ, համոզված եմ, որ դուք ձեր այս թերևս առաջին լուրջ հաջողությունները զարգացնելու եք: Դրա համար կան բոլոր պայմանները: Գիտելիքը բարիք է, և այդ բարիքը պետք է օգտագործվի բարի գործերի համար: Հավատացեք, որ չարությամբ որևէ լավ գործ հնարավոր չէ անել: Չարությամբ ձեռք բերված նույնիսկ հաղթանակները շատ կարճ կյանք ունեն: Գիտելիքը շատ կարևոր նախապայման է լավ ու բարի մարդ, լավ քաղաքացի դառնալու համար: Ուզում եմ, որ դուք կյանքում լինեք հաստատակամ և լավատես, որովհետև առանց հաստատակամության, առանց լավատեսության, ուղղակի անհնար է հաջողության հասնել: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով: Հպարտանում ենք, որովհետև հաջողությունները, որոնց դուք հասնում եք, խոսում են այն մասին, որ բոլոր ձեռքբերումների աղբյուրն աշխատանքն է, ուսումնառությունը և գիտելիքի նկատմամբ ծարավը: Եվ մեր ուժը հե՛նց դրանում է: Մեր ուժը բնության բարեհաճության արդյունքում օգտակար հանածոներ ունենալու մեջ չէ: Մեր ուժը կայանում է ձեզ նման երիտասարդների ու երեխաների մեջ:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ)
Ամենադիտված