Ներսես Նազարյանն ու նրա ընտանիքը արտագաղթել են Հայաստանից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը և նրա ընտանիքի անդամներն արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն: Ըստ նույն աղբյուրների՝ նախկին ոստիկանապետը ընտանիքի հետ տեղափոխվել է արտերկիր՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ:
Նշվում է, որ Ն. Նազարյանի ընտանիքը ցանկանում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նրանք նաեւ բիզնեսներ ունեն: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Ներսես Նազարյանի կամ նրա որդու' Արմեն նազարյանի հետ, սակայն ապարդյուն. նրանց հեռախոսահամարներն անջատված են:
Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը Երևանում բազմաթիվ բիզնեսներ ուներ: Իսկ 2013 թվականի ապրիլին պաշտոնանկ լինելուց հետո Նազարյանների գործերը սկսեցին աստիճանաբար վատանալ: Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից վերջինը փակվեց անցած տարվա աշնանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից