Բողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսին Կիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթի 17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեին Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համար Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում Դևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրը Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան 

ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին

Հասարակություն

Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին:

Ֆորումի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ գլխավոր դատախազությունների պատվիրակությունները՝ Ղազախտանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբայևի, Հայա ստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևայի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Յուսուֆ Ռախմանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Յուրի Գառաբայի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի և ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ քարտուղար Լե ոնիդ Երմոլաևի գլխավորությամբ:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խռրհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան իր ողջույնի խոսքում ընդգծել է քննարկվող հարցերի կարևորությունն ու արդիականությունը' տարածաշրջանում նոր մարտահրավերների ու սպառնալիքների առաջանալու համատեքստում:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհուրդը այս 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է անփոխարինելի և արդյունավետ հարթակ հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից:

«ՀՀ դատախազությունը կարևորում է միջազգային համագործակցությունը, որն իրականացվում է գործող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի շրջանակներում, ինչպես նաև փոխադարձության և բարի կամքի սկզբունքների հիման վրա:

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը սույն թվականի հունվարի 2-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որն ընդհանուր առմամբ մեր երկրին ընձեռում է շահավետ տնտեսական հեռանկարներ, սակայն անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի գործընթացում, ինչը ենթադրում է միջազգային սոցիալ-տնտեսական միասնական գոտու ստեղծում, փոխվում է հանցավորության էությունը՝ որն արդեն կրում է սահմաններ չճանաչող անդրազգային բնույթ' խախտելով մեկից ավելի պետությունների օրենսդրություններ:

ԱՊՀ անդամ բոլոր պետությունների դատախազություններն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում տնտեսական բնույթի հանցագործությունները, այս կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ անդրազգային հանցագործությունների ուղղվածության փոփոխությունը դեպի տնտեսական հանցագործություններ հանդիսանում է առավել վտանգավոր, քանի որ կատարվում է ինչպես հանցավոր, այնպես էլ օրինական կազմակերպությունների, ինչպես նաև մի խումբ անձանց և առանձին անհատների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևոր նշանակություն է տալիս այս ուղղությամբ կանխիչ և բացատրական աշխատանքներին, և այս բնագավառում դատախազական հսկողության արդյունավետությունը առավելապես կախված է օրենսդրական բազայի առկայությունից: Անդրազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում գործնական քայլեր ձեռնարկելու համար վճռորոշ են օրենսդրական միջոցների մշակումը և մեր գործընկերների հետ ջանքերի միավորումը, ինչն այս ուղղությամբ ժամանակի ընթացքում կուտակված փորձի հիման վրա կարող է դիմակայել, իսկ հետագայում նաև կանխել այս տեÕ �ակի հանցագործությունները», -նշել է Գ. Կոստանյանը:

Նիստի մասնակիցները քննարկել և վերլուծել են գլխավոր դատախազություններում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային փորձը, հանցավորության, կաշառակերության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի փորձը, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, թմրամոլության, քաղաքացիների՝ ծայրահեղական կազմակերպություններ ներգրավելու, մարդկանց վաճառքի և ապօրինի արտագաղթի դեմ պայքարի փորձը:

Հաստատվել են գլխավոր դատախազների համակարգող խորհրդի դրոշն ու խորհրդանշանը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կարգավորում են ԳԴՀԽ համագործակցությունը Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի և ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի հետ:

Քննարկումների արդյունքում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների ղեկավարները ստորագրել են օրակարգի որոշումները, որոնք սահմանում են միջազգային համագործակցության առաջնային խնդիրներն առաջիկա ժամանակահատվածի համար, դատախազական հսկողության հիմնական ուղղություններով դրական փորձով փոխանակվելու և դրանք գործնականում կիրառելու վերաբերյալ:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը, որը հանդիսանում է Համագործակցության միջազգային մարմին, կազմակերպում է գլխավոր դատախազությունների, ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցությունն ու փոխգործակցությունն օրինականության ապահովման, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, հանցավորության դեմ պայքարի շրջանակում, ստեղծվել է 1995թ. դեկտեմբերին:

2000թ. հունվարի 25-ին Համագործակցության անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ նրան տրվել է ԱՊՀ միջազգային մարմնի կարգավիճակ: Այս փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև
Ամենադիտված