Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 30-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ 3152» մակնիշի 18 CP 008 պետհամարանիշի (վարորդ' Շ. Մ., ծնվ.1977 թ.) ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել