Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթի 17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեին Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համար Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում Դևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրը Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը 

Ադրբեջանում դեմոկրատական ընտրությունների մթնոլորտ չկա. ադրբեջանական ինստիտուտ

Ադրբեջան

Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը (ԱԴՆԻ) հանդես է եկել Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում նախընտրական իրավիճակի գնահատման զեկույցով, որում նշվում է, որ Ադրբեջանում բացակայում է նախընտրական մթնոլորտը:

Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, 15 էջանոց փաստաթղթում ասվում է, որ չնայած ընտրությունների կազմակերպման տեխնիկական կատարելագործման միջոցառումներին, Ադրբեջանում դեմոկրատական միջավայրի համար լուրջ դժվարություններ են մնում:

Վերջին 12 տարիներին Ադրբեջանի ընտրական օրենսգրքում 200-ից ավելի փոփոխություններ են կատարվել, որոնք հասարակական համաձայնություն չեն ստացել: Շատ ուղղումներ հակադեմոկրատական բնույթ են կրել եւ սահմանափակել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ընտրական արշավի ժամկետը 120 օրից իջեցվել է 60-ի, երկու անգամ կրճատվել է ընտրողների ստորագրությունները հավաքելու համար ժամկետը, ագիտացիոն արշավի ժամանակաշրջանը սահմանափակվել է 22 օրով: Բացի այդ, սահմանափակվել են ընտրողների հետ հանդիպումների վայրերը, վերացվել է ընտրողների ստորագրությունների թերությունները փակող դրամական դեպոզիտ առաջադրելու կարգը:

Զեկույցում ասվում է, որ միջազգային եւ տեղական հասարակական-քաղաքական կառույցների կոչերին հակառակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցնում են մի միջավայրում, որոտեղ բացակայում է իշխող կուսակցության եւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունը:

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հետ կապված խնդիրը լուրջ բնույթ է ստացել, իսկ նրանց ազատ արձակելու մասին տեղական եւ միջազգային հասարակության կոչերն իշխանություների կողմից արհամարհվում են:

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը կաթվածահար վիճակում է:

Ամբողջ երկրում ազատ հավաքների համար հնարավորությունները սահմանափակվել են: Հանրահավաքներ Բաքվում կարող են անցկացվել միայն մի վայրում, այն էլ' կիսափակ իրադրությունում:

Բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ եւ անկախ ՀԿ-եր զրկված են ունենալու իրենց գրասենյակները: Անհնարին է դարձել նաեւ փակ տարածքներում միջոցառումների անցկացումը: Քաղաքական օրակարգով միջոցառումների անցկացումն Ադրբեջանում անհնարին է դարձել անգամ համաշխարհային բրենդի 5 աստղանի հյուրանոցներում:

Ձերբակալությունները, դատական գործընթացները, ֆինանսական պատժամիջոցները, բանկային հաշվների սառեցումը, հետաքննությունների անցկացումը եւ լրագրողների վրա ճնշման այլ ձեւերը լրջորեն ազդում են մամուլի ազատության վրա' անհնարին դարձնելով ազատ կերպով կարծիք արտահայտելը:

Դատարաններն Ադրբեջանում մնում են իշխանություններից կախված վիճակում: Նրանք ի վիճակի չեն արդարություն ապահովել երկրում:

Ադրբեջանական ԱԴՆԻ-ին հայտնի իրավաբանների եւ հասարակական գործիչների կողմից ստեղծվել է 2013 թվականի նոյեմբերին: ԱԴՆ-ին գլխավորում է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աքիֆ Գուրբանովը, ով ժամանակին այդ պաշտոնում առաջադրվել էր «Ումիդ» կուսակցության կողմից:

Զեկույցը հանդես է եկել իշխանություններին ուղղված մի շարք հանձնարարություններով' ազատ արձակել Ադրբեջանում գտնվող մոտ 100 քաղբանտարկյալներին եւ «խղճի բանտարկյալներնին», պաշտպանել ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ ընտրական օրենսգրքի կատարելագործման գծով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնությունները, ապահովել հավաքների եւ միավորումների ազատությունը' պայմաններ ստեղծելով կուսակցությունների եւ ՀԿ-երի ազատ գործունեության համար, վայրեր հատկացնել քաղաքների կենտրոններում պիկետների եւ ցույցերի անցկացման համար, վերջ դնել գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների կողմից ընտրական հանձնաժողովների աշխատանքներին ապօրինի միջամտությանը, հեռուստաալիքներում մտքերի փոխանակումներ կազմակերպել ընդդիմադիր եւ անկախ թեկնածուների մասնակցությամբ, ընտրական հանձնաժողովների անդամների համար մարդու իրավունքների եւ ազատությունների Եվրոպական կոնվենցիայի դրույթների, ինչպես նաեւ Եվրոդատարանի նախադեպային որոշումների մասին թրեյնինգներ անցկացնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով
Ամենադիտված