LG-ն ոսկե Apple Watch Edition-ի մրցակից կթողարկի
Այլ
LG-ն ազդարարել Է ոսկե իրանով խելացի ժամացույցի թողարկման մասին, որը կմրցակցի Apple Watch Edition-ի հետ տեղեկացնում է NDTV կայքը:
Watch Urbane Luxe-ի իրանը պատված Է 950 հարգի ոսկով: Դա ցածր Է 999 հարգից, որը գերադասում են ոսկերիչները, բայց բարձր Է 750 հարգից, որն ավելի հաճախ օգտագործում են ժամագործները: Գոտին պատրաստված Է ալիգատորի կաշվից, իսկ ճարմանդը սարքված Է այն տեխնոլոգիայով, որը 1910 թվականին առաջին անգամ առաջարկել Է ժամագործ Լուի Քարտիեն: Նաեւ հաղորդվում Է, որ ժամացույցը կփաթեթավորվի լաքված գեղեցիկ տուփի մեջ, որը ոճավորված կլինի դաշնամուրի ստեղնաշարի նման:
Apple-ը խելացի ժամացույցը թողարկել Է 2015 թվականի ապրիլին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել