Սեյրան Օհանյանն ընդունել է ցուցակագրված մի շարք քաղաքացիների
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի մեկը եղել է քաղաքացիների ընդունելության օր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառյությունից, նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին հուզող սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային աջակցության խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են, ինչի մասին էլ հավաստում են բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը միտված քաղաքացիների ամենամսյա ընդունելությունները:
ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել են քաղաքացիների դիմում-խնդրանքներն ու նրանց հուզող հարցերը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները: Բարձաձայնված որոշ խնդիրներ լուծվել են հենց տեղում և դիմումների զգալի մասին Սեյրան Օհանյանի հանձնարարականով տրվել է դրական ընթացք: Քննարկված հարցերի հետագա լուծման նպատակով տրվել են համապատասխան ցուցումներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից